Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մշակութային ցեղասպանություն

Մշակութային ցեղասպանություն
08.03.2024 | 15:54

Ադրբեջանի պետական վարչակրգը բռնազավթված Ստեփանակերտում շարունակում է ոչնչացնել պատմաճարտարապետական հուշարձանները։

Ադրբեջանցի վանդալները ոչ միայն շինարարական ծանր տեխնիկա օգտագործելով քանդեցին Արցախի Ազգային ժողովի շենքը և Ազատամարտիկների միության գրասենյակը, այլ նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայքի մշակույթի օմբուդսմեն

Լուսանկարները տրամադրել է Հայքի մշակույթի օմբուդսմենի գրասենյակի գործընկեր Մխիթար Կարապետյանը

Դիտվել է՝ 4191

Մեկնաբանություններ